My name is Lida Araqelyan, but on the stage and among all of my fans I am known as Lidushik. I was born on July 11, 1999 in Yerevan, Armenia. I attended public shchool #131. I graduated the Cultural School named after Avet Gabrielyan. I play pipe,piano and drums. Now I am a student of the Yerevan State College of Variety and Jazz Art. I also attend Dance Studio/HipHop Life/ and of course take private vocal lessons.I have 2 CD albums with original songs and 9 official music videos. My first live solo concert took place in Gyumri,Armenia on Feb 19,2013 when I was just 13 y.o. , and the second one was in Glendale,CA at the Alex Theatre! Then I had 3 more live in concerts in California, and many concerts in Armenia and in Estonia. Now looking forward to do something new for my audience!
“Պատանի երգչուհի Լիդուշիկի ստեղծագործական նորություններին esyes.am-ը պարբերաբար անդրադառնում է: Նա օրեր առաջ է վերադարձել Յուրմալայից, որտեղ, որպես հյուր, մասնակցել է «Մանկական Նոր ալիք» երգի մրցույթին: Լիդուշիկը մեզ հետ զրույցում ոգևորված պատմեց այնտեղի առօրյայի ու տպավորությունների մասին:Ըստ երգչուհու՝ ինքը 15 անմոռալի օր է անցակրել ընկերների միջավայրում, որն անհամեմատելի է մյուս բոլոր հաջողությունների հետ: Երգչուհին այս տարի առաջինն է մեկնել ու վերջինը վերադարձել՝ հասցնելով ընդունել ու ճանապարհել բոլոր մյուս մասնակիցներին:)«Քանի որ բոլոր”
Mery Poghosyan - Yes Em...
“Հայկական աստղաբույլ երկնքի փոքրիկ աստղիկ Լիդուշիկը ծննդյան 14-ամյակը եւ բեմական գործունեության 10-ամյակը տոնեց մենահամերգով, որը տեղի ունեցավ Երեւանում, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: Համերգի պատվավոր հյուրերն էին ֆրանսիաբնակ փոքրիկ հրաշք Ռաֆֆի Արտոն, Չեխիայից ժամանած Դիանա Քալաշովան, Նունե Եսայանը: Երեկոն վարում էր երգահան Ավետ Բարսեղյանը:
Համերգին հնչեց նաեւ 3 երգի պրեմիերա, եղան գեղեցիկ պարային կատարումներ:«Փոքրերի աշխարհի դիցուհին», ինչպես Լիդուշիկին կոչեց Ավետ Բարսեղյանը, ստացավ անսահման ծաղիկներ եւ ծափահարություններ: Համեր”
News.am Style - News.am
“Հայկական հիասքանչ աստղիկ Լիդուշիկի մենահամերգն իսկական տոն էր Հայաստանի փոքրիկ մանուկների համար: NEWS.am STYLE-ը փոքրիկ երգչուհուն խնդրեց պատմել զգացողությունների եւ տպավորությունների մասին:
Լիդուշ, ի՞նչ ես զգում հիմա:
Համերգի տպավորություններից ինձ համար ամենից կարեւորը հանդիսատեսի վերաբերմունքն էր յուրաքանչյուր համարից հետո, ջերմ ու բուռն ծափահարությունները: Ես շատ երջանիկ եմ…
Իսկ այդքան ծաղիկ երբեւէ ստացե՞լ էիր:
Այո, ստացել էի առաջին CD սկավառակիս շնորհանդեսի ժամանակ: Բայց այս անգամ շատ ավելին էր:Արդարացա՞ն սպասումներդ:
Այո՛, սպասումներ”
Մարինա Ադուլյանը - NEWS.am STYLE
“Երեկ իսկական մանկական տոն էր Արամ Խաչատրյան համերգասրահում: Մի հարկի տակ էին հավաքվել Լիդուշիկի ընկերները, գործընկերներն ու երկրպագուները:Շուրջ 2 ժամ իր հին ու նոր երգերով, զուգերեգերով հանդիաստեսին հաճելի ժամանակ պարգևեց 14-ամյա երգչուհի Լիդուշիկը:
Պատանի երգչուհին երեկ քաղեց իր 10-ամյա գործունեության պտուղները: Դահլիճը լեփ-լեցուն էր, հանդիսատեսը նրան հավասար երգում ու պարում էր, իսկ փոքրիկ հյուրերն անընդհատ բեմ էին բարձրանում՝ ծաղիկներ ու նվերներ հանձնում, ինչն էլ ստիպեց հանդիսավար Ավետ Բարսեղյանին բազմիցս խնդրել հանդիսատեսին, որ ծաղիկնե”
Mery Poghosyan - www.esyes.am
“Լիդուշիկը, հուլիսի 14-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահի բեմից հանդիսատեսին տեղափոխել է “Փոքրերի աշխարհ”: Մենահամերգի սկզբում մեծ էկրանին ցուցադրվել է նրա երաժշտական առաջին քայլերի, մանկական երգերի ու ելույթների մասին տեսանյութ, որից հետո 2 ժամվա ընթացքում պատանի երգչուհին կատարել է 20-ից ավելի երգ:Հանդիսատեսի շարքում գերակշռել են փոքրիկներն իրենց մայրիկների ու տատիկների հետ, նաեւ ներկա են եղել մի շարք երգիչ-երգչուհիներ, այդ թվում` Հասմիկ Կարապետյանը, Արսեն Գրիգորյանը, Միհրան Ծառուկյանը, Գրիգոր Կյոկչյանը եւ այլք:Լիդուշիկն, ինչպես խոստացել ”
Liana Meytarjyan - BRAVO.am
“Երգչուհի Լիդուշիկի առաջիկա մենահամերգի մասին esyes.am-ն արդեն պատմել է: Իսկ մինչ այդ, պատանի երգչուհին այցելել է «Օրրան» բարեգործական կազմակերպություն ու շփվել այնտեղի երեխաների հետ: Լիդուշիկի խոսքերով՝ իր նախաձեռնությունը կարողացել է իրականացնել միայն օրերս, քանի որ հունիսի 1-ին հագեցած օր է ունեցել :
Լիդուշիկի տատիկից՝ Գոհար Ավագյանից, ով նաև նրա պրոդյուսերական աշխատանքներով է զբաղվում, պարզեցինք, որ Լիդուշիկը երեխաների համար բացի քաղցրավենիքից, աղջիկների համար նաև մազակալներ ու հարդարման այլ պարագաներ է տարել: Իսկ «X մոլորակ» սրճարանն իր մ”
Արևիկ Իսաջանյանը - <Es Yes!> amsagir
“Պատանի երգչուհի Լիդուշիկն անակնկալ ունի Երևանում բնակվող իր երկրպագուների համար: Գյումրիում և Լոս Անջելեսում տեղի ունեցած մենահամերգներից հետո հուլիսի 14-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կկայանա երգչուհու երևանյան առաջին մենահամերգը: Լիդուշիկը դրա համար նախապատրաստել է իր 16 հին ու նոր երգերը: Նա իր հանդիսատեսի համար անակնկալ էլ է պատրաստել՝ զուգերգ Չեխիայից ժամանած, ազգությամբ եզդի, արմատներով հայ երգչուհի Դիանա Քալաշովայի հետ, ով հանդես կգա նաև անհատական կատարմամբ:
«Համերգային ծրագիրը նախատեսում ենք սկսել Լիդուշիկի առաջին՝ «Փոքրե”
Մերի Պողոսյան - <Es Yes!> amsagir
“6-ամյա Մարիամ Այվազյանի բժշկական հետազոտությանն ու բուժմանն աջակցելու նպատակով “ԷԽՈ” հասարակական կազմակերպությունը “Վիտամին” ակումբի հետ համատեղ մայիսի 3-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում կազմակերպել էր բարեգործական միջոցառում: Համերգի առաջին հատվածում երգել են Արսեն Գրիգորյանը, դերասան Դավիթ Սեխպեյանը, Վարդան Բադալյանը, Նառան, Տիգրան Պետրոսյանը, Աիդա Սարգսյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Լիդուշիկը, Արամ MP3-ը, նաեւ “Շանթ” հեռուստաընկերության երաժշտական նախագծերի հաղթողնեից եւ մասնակիցներից Սուսաննա Պետրոսյանը, Իվետա Մուկուչյանը, Սոնա Ռ”
Liana Meytarjyan - Bravo.am
“ArmStar.am-ը արդեն տեղեկացրել է, որ փետրվարի 24-ին Լոս Անջելեսի Ալեքս թատրոնում տեղի էր ունենալու Լիդուշիկի մենահամերգը: Երևան վերադարձից հետո համերգից իր տպավորություններով ArmStar.am-ի հետ կիսվել է փոքրիկ երգչուհին:
Ի՞նչ զգացողություններ եք ունեցել հայրենիքից հեռու նման մեծ դահլիճում Ձեր համերգից:
Հիացմունքի և որոշ չափով էլ հպարտության զգացողություն ունեցա, երբ առաջին օրը այցելեցի Ալեքս թատրոն և դրսից տեսա այդ վառ լուսավորված գեղեցիկ շենքը:
Մեկնելուց առաջ ունեի որոշ անահանգստություն, սակայն հանդիպելով հայրենակիցներիս ջերմ վերաբերմունքին, լսելո”
Armstar.am - ''Ալեքս'' թատրոնի հանդիսատեսը երգել է Լիդուշ
“ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոր ալիք 2011» միջազգային երգի մրցույթում Հայաստանը ներկայացրած Լիդուշիկը (Լիդա Առաքելյան) փետրվարի 24-ին մենահամերգ կունենա Գլենդեյլի «Ալեքս» թատրոնում: Լոս Անջելեսից` «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Լիդուշիկը նշեց, որ համերգի առաջարկը եղել է Arpi Productions ընկերության կողմից, որի հետ հանդիպումը կայացել էր 2012-ի ամռանը Երեւանում:
«Ցանկություն կար դեռ աշնանը կազմակերպելու համերգը, սակայն իմ նախորդ շրջագայություններից ելնելով` որոշվեց համերգի օրը նշանակել փետրվարի 24-ին: Լոս Անջելեսի համերգին հանդես եմ գալու հուն”
Armenpress / Tatevik Grigoryan - Լիդուշիկը մենահամերգ կունենա Գլենդեյլի «Ալ
“Փոքրիկ երգչուհի Լիդուշիկն ԱՄՆ-ում է: Ֆեյսբուքի նրա էջում շարունակ հետաքրքիր նկարներ էին հայտնվում, եւ NEWS.am STYLE-ը որոշեց հետարքրվել, թե ի՞նչով է նա զբաղվում այնտեղ:
«Լիդուշիկն ԱՄՆ զբոսաշրջության չի մեկնել, այլ պատրաստվում է իր մենահամերգին: Այն կկայանա փետրվարի 24-ին, Լոս-Անջելեսի «Ալեքս» համերգային սրահում: Իսկ երեկոյի հատուկ հյուրը կլինի երգիչ Վլադիմիր Արզումանյանը, ով արդեն մի քանի ամիս է, ինչ ԱՄՆ-ում է», - պատմեց Լիդուշիկի մայրը:
Ըստ նրա, սկզբում, երբ երգչուհին տատիկի հետ մեկնում էր ԱՄՆ, նախատեսվում էր, որ նա ընդամենը մի քանի երգ կկատարի: Սակա”
NEWS.am STYLE - Ի՞նչով է զբաղվում Լիդուշիկն ԱՄՆ-ում
“Օրեր առաջ Գյումրիում տեղի ունեցավ Լիդուշիկի մենահամերգը: Այս առիթով էլ մենք զրուցեցինք փոքրիկ երգչուհու հետ, ով սիրով համաձայնվեց ներկայացնել համերգի հետ կապված բոլոր մանրամասները.
-Մենահամերգի գաղափարը ծագեց դեռ 1 տարի առաջ ձայնասկավառակի շնորհանդեսի ժամանակ: Նման հարցով ինձ դիմեցին բազմաթիվ երկրպագուներ,սակայն զբաղվածության պատճառով որոշակի քայլեր չէինք ձեռնարկում: Մայիս ամսին Գյումրու West Contact ստուդիայի կողմից ստացանք առաջարկ աշնանը հանդես գալ մենահամերգով Գյումրիում: Շրջագայությունների պատճառով դարձյալ հետաձգվեց:Նոյեմբերի վերջին”
HayyerWeb - Hayyer
“Վերջապես տեղի ունեցավ տաղանդաշատ փոքրիկ երգչուհի Լիդուշիկի առաջին մենահամերգը Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում: Լիդուշիկը 1.5 ժամ կենդանի կատարումներով ուրախացրեց գյումրեցի հանդիսատեսին: Համերգից հետո երկրորդ, երրորդ համերգ էին պահանջում: Առանց հաղորդավարի Լիդուշիկը կարողացավ լեփ-լեցուն դահլիճում ջերմ մթնոլորտ հաստատել և անմիջական կապ ստեղծել հանդիսատեսի հետ: Բոլոր երգերը երգում էին ոչ միայն երեխաները, այլև նրանց ծնողները:Համերգի ժամանակ փոքրիկ երգչուհին նաև շվի նվագեց, իսկ ելույթների ընդմիջումներին ելույթ էր ու”
ArmStar.am Gohar Hakobjanyan - Լիդուշիկի ՛՛մեծ հաղթանակը՛՛
“Շարունակելով ամանորյա տրամադրությունը` իր հանդիսատեսին ուրախացնում և ժպիտներ է պարգևում փոքրիկ, բայց տաղանդավոր երգչուհի Լիդուշիկը: “Թիկ-Թակ”` այսպես է կոչվում երգը, որի երաժշտության և խոսքերի հեղինակը Հասմիկ Հախվերդյանն է:“Մոտ երկու ամիս առաջ էլեկտրոնային փոստի միջոցով Հասմիկ Հախվերդյանից ստացա այս երգը: Երգի երաժշտությունն ինձ շատ դուր եկավ, իսկ խոսքերն իմ խնդրանքով հեղինակը փոփոխեց: Երգը գործիքավորեց և ձայնագրեց Էդգար Ալեքսանյանը: Երգի առաջին կատարումից հետո եղան բազմաթիվ լավ ու դրական արձագանքներ, և մենք որոշեցինք նկարահանել տեսա”
Gohar Hakobjanyan - ՊՐԵՄԻԵՐԱ: Լիդուշիկ` “Թիկ-Թակ”
“Երգչուհի Լիդուշիկն իր ուկնդիրներին է ներկայացնում իր նոր՝ “Տիկ-Տակ” երգը:
Հեղինակը Հասմիկ Հախվերդյանն է, իսկ գործիքավորումն արվել է Էդգար Ալեքսանյանի կողմից: Նշենք, որ տեսահոլովակի ռեժիսորը Արտյոմ Հարությունյանն է:”
Gazeta.am - Նոր տեսահոլովակ.Լիդուշիկ “Տիկ-Տակ”
“Տարեմուտին փոքրիկ երգչուհի Լիդուշիկն ուկնդիրներին ներկայացրեց իր նոր՝ “Տիկ-Տակ” երգը, որի հեղինակը Հասմիկ Հախվերդյանն է, իսկ գործիքավորումն արվել է Էդգար Ալեքսանյանի կողմից: Եվ ահա, նոր տարում արդեն իսկ պատրաստ է տեսահոլովակը: Նշենք, որ տեսահոլովակի ռեժիսորը Արտյոմ Հարությունյանն է:”
Hayyer.com - Լիդուշիկի “Տիկ-Տակ” Երգի Տեսահոլովակն Արդ
“Երգչուհի Լիդուշիկն Ամանորյա տոներից հետո որոշեց նվեր մատուցել իր երկրպագուին: Նրա նոր տեսահոլովակը նկարահանված է «Տիկ-Տակ» երգի համար: Ստեղծագործության հեղինակը Հասմիկ Հախվերդյանն է, իսկ երգի գործիքավորումն ու ձայնագրությունը կատարել է Էդգար Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ երգը հասանելի էր դեռ անցյալ տարվա դեկտեմբերի վերջում, սակայն տեսահոլովակի պրեմիերան կայացավ այսօր:”
NEWS.am STYLE - Լիդուշիկի նոր տեսահոլովակն արդեն համացանցո
“Հայկական ամենափոքրիկ աստղերից մեկը՝ Լիդուշիկը, շնորհավորեց բոլորին Սուրբ Ծննդյան առթիվ: «ՔՐԻՍՏՈՍ ԾՆՎԱՎ ԵՎ ՀԱՅՏՆԵՑԱՎ,ՄԵԶ ԵՎ ՁԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ: ՕՐՀՆՅԱԼ Է ԾՆՈՒՆԴԸ ՔՐԻՍՏՈՍԻ: Շնորհավորում եմ ողջ քրիստոնյա աշխարհին այս հրաշք օրվա կապակցությամբ,ցանկանում եմ բոլորիս ՍԵՐ եւ այդ Սիրուց ծնված ՀՈՒՅՍ եւ ՀԱՎԱՏ», - գրել է փոքրիկ երգչուհին Facebook-ի իր էջում:
Բացի այդ, պարզվեց, որ Լիդուշիկը մեզ եւս ասելու բան ունի: «Այսօր շնորհավորանքներիս հետ ուզում եմ շնորհակալական խոսքն ասել մեր երկրի լրատվամիջոցներին` հեռուստատեսությանը, ռադիոյին, մամուլին, լրատվական կայքեր”
NEWS.am STYLE - Ո՞ւմ է այսօր շնորհակալություն հայտնում Լիդ
“ԼԻԴՈՒՇԻԿ – Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Թո՛ղ Նոր Տարին՝ 2013 թվականը, աշխարհի բոլոր մարդկանց դարձնի բարի, նրանց սրտերը լցնի անսահման սիրով: Թո՛ղ Երկիր մոլորակի ոչ մի անկյունում չլսվի պայթյուն ու կրակոց, այլ հնչեն տոնական զանգեր, ուրախ երգ ու երաժշտություն: Թող յուրաքանչյուր մարդ հույսով ու հավատով պահի երազանք և վստահ լինի, որ այն անպայման կիրականանա: Ես իմ ընտանիքին, հայրենակիցներին և ողջ մարդկությանը մաղթում եմ խաղաղություն, առողջություն ու հաջողություն:”
hayyer.com - Լիդուշիկի, Տաթևի, Դալիթայի Ու Սոնայի Ամանոր
“Անցած տարի Ձմեր պապը առատաձեռն եղավ երգչուհի Լիդուշիկի հանդեպ և կատարեց նրա երազանքները: Լիդուշիկն այս տարի էլ այդ հույսն ունի:
«Ողջույն, իմ սիրելի Ձմեռ պապ: Շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Մաղթում եմ աշխարհին խաղաղություն, իսկ մարդկանց` քաջ առողջություն, երջանկություն ու հաջողություն: Ուզում եմ, որ բոլորից հեռանա չարը և ամենուրեք տիրեն միայն սերն ու բարությունը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախորդ տարվա նվերների համար: 2012-ին իրականացան իմ երեք երազանքները` թողարկվեց իմ առաջին ձայնասկավառակը, երգեցի Հռոմի բեմերից մե”
Քրիստինե Պողոսյան - Ի՞նչ են խնդրում Ձմեռ պապից Դալիթան, Լիդուշի
“Լիդուշիկը Նոր տարին դիմավորելու է տանը` իր ընտանիքի հետ, իսկ մինչ դեկտեմբերի 31-ը երգելու է ամանորյա միջոցառումներին: Փոքրիկ երգչուհին օրեր առաջ ձմեռային այս տոնին նվիրված տեսահոլովակ է նկարահանել:“Tik-Tak” երգի հեղինակը Հասմիկ Հախվերդյանն է, գործիքավորել է Էդգար Ալեքսանյանը. “Երբ երգը լսեցի, ինձ շատ դուր եկավ, ուղղակի խոսքերի խնդիր կար. տարիքով ավելի մեծ կատարողի համար էր: Մենք խնդրեցինք տեքստը մի փոքր փոխել, եւ ամանորյա գեղեցիկ երգ դարձավ”,-BRAVO.am-ին պատմել է Լիդուշիկը:
Լիդուշիկի հետ պարում են նաեւ “Angel” պարային ստուդիայի սաները. “Խմբի գեղարվ”
Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ - Լիդուշիկը ելույթ է ունեցել Իտալիայում, առաջ